Կոսովոյի արևմուտքում տեղի ալբանացիները քարեր են նետել Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի ավտոմեքենայի վրա, որը Սուրբծննդյան նախօրեին այցելում էր Դեչանի քաղաքի սերբական վանքերը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Թադիչի ավտոմեքենան ուղեկցում էին Կոսովոյում Եվրամիության ոստիկանական առաքելության մեքենաները: EULEX առաքելության ներկայացուցիչների խոսքերով, ոչ ոք չի տուժել, Թադիչի մեքենան նույնպես չի վնասվել:
Ռադիոկայանը տեղեկացնում է, որ Սերբիայի նախագահի այցի դեմ բողոքում էին Կոսովոյի շուրջ 200 ալբանացիներ:








































