ԱՄՆ Ինդիանա նահանգում իրար են բախվել երեք բեռնատար գնացք և դուրս է եկել ռելսերից:
Ինչպես հայտնում է Chicago Tribune-ը, միջադեպ տեղի է ունեցել ուրբաթ` Փորթեր շրջանում: Իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի համաձայն, բեռնատար մեկ գնացքը անհայտ պատճառով կանգ է առել, որից հետո երկրորդ գնացքը հետևից մխրճվել է նրա մեջ: Գնացքները դուրս են եկել ռելսերից և բախվել երրորդ գնացքին, որը շարժվել է հարևան մայրուղով:
Զոհեր չկան: Միջադեպի հետևանքով տուժել է անձնակազմի երկու անդամ: Նրանք հոսպիտալացվել են, վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում:
Բախման արդյուքնում այրվել է էթանոլ քիմիական նյութով լցված մի քանի ցիստերն:NBC Chicago- տվյալներով, քիմիկատի արտահոսքր տեղի չի ունեցել: Դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տների բնակիչներին տարհանել են:









































