Նոր Զելանդիայի Վելինգթոն շրջանում օդապարիկի աղետի հետևանքով մահացել է 11 մարդ:
Ինչպես հայտնում է The Taranaki Daily News թերթը, նրանք բոլորը գտնվում էին օդապարիկի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ի առավոտյան Քարթերթոն քաղաքի մոտ`Վելինգթոնից 80 կմ հյուսիս-արևելք: Եղանակը պարզ է եղել և առանց քամիների: Ականատեսների վկայությամբ, օդապարիկը կպել է էլեկտրոհաղորդիչ լարերին, որի հետևանքով այրվել է և կորցրել բարձրությունը:
Քարթերթոնի քաղաքապետը հայտնել է, որ օդապարիկում գտվել են ինչպես տեղի բնակիչներ, այնպես էլ զբոսաշրջիկներ: Զոհվածների ինքնությունը պարզվում է:
Նախնական տվյալներով, օդապարիկը պատկանել է Լենս Հոփինգին` Ballooning NZ ֆիրմայից, որը զբաղվում է Նոր Զելանդիայի տարածքով օդապարիկներով զբոսանքներ կազմակերպելով: Հայտնի չէ, արդյոք օդապարիկի տերը միջադեպի պահին գտնվել է օդապարիկում, թե` ոչ:









































