Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտնել է, որ ինքն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 20-ին կմեկնեն Իտալիա` վարչապետ Մարիո Մոնտիի հետ հանդիպելու համար: ԵՄ-ի առաջնորդներն այս կերպ փորձում են առաջ մղել ֆիսկալային ինտեգրման ծրագրերը` պարտքային ճգնաժամը դադարեցնելու նպատակով :
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սարկոզին ասել է. «Հունվարի 20-ին պարոն Մոնտիի հրավերով ես և կանցլեր Մերկելը կմեկնենք Իտալիա»:
Reuters-ի հաղորդմամբ՝ Սարկոզին կոչ է արել բոլոր եվրոպական կառույցներին եվրոգոտու պարտքային ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իրենց քայլերն անել, ինչպես որ արել են եվրոպական կառավարությունները:








































