Հնագույն գեներն ակտիվացնելու միջոցով գիտնականները ստեղծել են նոր հսկայական մրջյուններ, որոնք չափազանց մեծ չափսի գլուխներ և ծնոտներ ունեն:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ գիտնականները գտնում են, որ այս մրջյունները կարող են ցույց տալ, թե ինչպիսին են եղել նորմալ մրջյունների նախահայրերը միլիոնավոր տարիներ առաջ:
Գիտնականները հայտնել են, որ նման մրջյուններ հնարավոր է ստեղծել հատուկ հորմոնի միջոցով:
Այսպիսի հսկայական մրջյունները կարող են վայրի բնության մեջ հայտնվել նաև բնական ճանապարհով, սակայն՝ հազվադեպ:
Ամերիկայի և Մեքսիկայի անապատներում այս մրջյուններն իրենց համայնքը պաշտպանում են այլ մրջյունների բանակից: Նրանք իրենց հսկայական գլուխներն օգտագործում են բնի մուտքը փակելու համար և հարձակվում են ցանկացած թշնամի մրջյունի վրա, որը փորձում է մոտենալ բնին:
Հետազոտությունն արվել է Կանադայի Մակգիլ համալսարանում՝ գիտնական Ռաջենդհրան Ռաջակումարի և նրա գործընկերների կողմից:




































