Միջազգային շուկայում այսօր նկատվել է ոսկու գների անկում: Ոսկին Նյու Յորքի Comex բորսայում էժանացել է 0,3%-ով` կազմելով 1383,2$/տր. ունցիա: Ներդրողները որոշում են կայացրել գնել ավելի ռիսկային ակտիվներ, որոնք ապահովում են ավելի մեծ եկամտաբերություն: Այս ֆոնին եվրոպական ինդեքսներն աճել են 0,1-0,2%-ով:
Այս ամենը պայմանավորված է Միացյալ Նահանգներից եկած տնտեսական նորություններով, երբ պարզ է դարձել, որ տնտեսական աճի տեմպերն այդ երկրում զգալի մեծ են, քան նախկինում կանխատեսել էին մասնագետները:
Սակայն նույն փորձագետները լավատես չեն այս առումով և չեն շտապում կանխատեսումներ տալ ամերիկյան տնտեսության ապաքինման վերաբերյալ:
Այս պատճառով նրանց մեծ մասը նշում է, որ ոսկին առաջիկայում դանդաղ, բայց կշարունակի աճ արձանագրել, քանի որ անորոշության շրջանում ներդրողները ցանկանում են գնել վստահելի ակտիվներ, իսկ ոսկին հենց այդպիսինն է: