Հին հունական մետաղադրամը, որը աճուրդի էր հանվել Նյու Յորքում, դրամագիտական աճուրդի բնագավառում սահմանել է ռեկորդ: Ինչպես acn.liveauctioneers.com կայքը, մետաղադրամը, որի վրա պատկերված է այծամարդու` հունական առասպելաբանության կերպարի գլուխը, Baldwin’s աճուրդում վաճառվել է 3,25 միլիոն դոլարով:
Մասնագետները Պանտիկապեյի ոսկե մետաղադրամն անվանել են դրամագիտական հավաքածուների ամենաարժեքավոր նմուշներից մեկը: Փոլ Հիլը` Baldwin’s աճուրդի տան հին մետաղադրամների մասնագետը, հայտարարել է, որ աճուրդը և նրա արդյունքները պետք է մտնեն դրամագիտության պատմության մեջ և ուղեցույց դառնան հնագույն մետաղադրամների հետագա աճուրդների համար:
Աճուրդը գրավել է հավաքածուների երկու հարյուր սիրահարների ուշադրությունը: Պրոսպերո հավաքածուից մետաղադրամի վաճառքը տևել է մոտ ութ ժամ: