Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Մտայնություն կա, որ հոգեբանի դիմելը հավասար է հոգեբույժի մոտ գնալուն. հոգեբան

Շատ հաճախ մարդիկ, ովքեր լարված են ու ունեն խնդիրներ, կարծես այնքան էլ մեծ ցանկություն չեն ունենում դիմելու հոգեբանի կամ հոգեվերլուծողի օգնությանը: Հոգեվերլուծությունը կարծես այնքան էլ մեծ տեղ չունի մարդկանց մշակույթում: Թե ինչո՞ւ են մարդիկ խուսափում դիմել հոգեբանի օգնությանը` փորձեցինք պարզել հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ զրույցում:

Հոգեբանն ասաց, որ խնդիրներ ունեցող անձինք կարող են դիմել թե’ հոգեվերլուծության, թե’ հոգեթերապիայի օգնությանը: Հոգեվերլուծությունը ավելի շատ գործում է անգիտակցականի մակարդակում, և ըստ հոգեբանի` մարդիկ հաճախ այնքան էլ չեն գիտակցում, որ խնդիրներ ունեն: Կա նաև այդ ուղղությունների ներթափանցմամբ աշխատանք, և դա հսկայական էֆեկտ է տալիս:

«Խորը հոգեվերլուծությունը, այսպես կոչված, անգիտակցականի մեջ ներթափանցմամբ փորձում է բացատրել` ինչ է կատարվում մարդու ներաշխարհում: Դա, անշուշտ, մշակույթ է»,- նկատեց Ռ. Պողոսյանը:

Հարցին` արդյոք կա՞ հոգեբանների օգնությանը դիմելու միտում, Ռ. Պողոսյանը պատասխանեց, որ վերջին շրջանում կարծես միտումը գնալով աճում է: Հոգեբանական կենտրոնների օգնությանն են դիմում մարդիկ, որոնք խնդիրներ ունեն աշխատավայրում, անձնական կյանքում:

«Գնալով այդ մշակույթը մեզանում իր տեղը գտնում է: Դա մշակութային հարց է, սակայն մեզանում մտայնություն կա, որ հոգեբանին դիմելը հավասար է հոգեբույժի մոտ գնալուն, սակայն դա այդպես չէ»,- ընդգծեց նա` հավելելով, որ եթե համեմատենք վիճակագրական տվյալները, ապա տարեցտարի նկատվում է հոգեբանի ծառայությանը դիմող մարդկանց թվաքանակի աճ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում