Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Կրոնական ազգերի ժամանակներն անցել են. ազգագրագետ

Ինչքանով ենք մենք, քրիստոնյա ազգ լինելով, որպես բարիք օգտագործել քրիստոնեությունը, և որքանով արդի քրիստոնեական աշխարհի հետ ընդհանուր արժեքային բազա ունենք, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի կարծիքով՝ մենք քրիստոնեությունից օգտվել ենք և այն մեզ վրա դրական է ազդել: Քրիստոնեությունը կրոնների համակարգում, ազգագրագետի կարծիքով, ամենաբաց, ամենադեմոկրատական և ամենահումանիստական կրոնն է եղել, և այդ առումով մեր բախտը բերել է, որ մահմեդական չենք դարձել, որի հավանականությունը պատմական տարբեր տեսակի ճնշումների հետևանքով կար, և որը ավելի դոգմատիկ և ավելի փակ կրոն է:

«Ուրիշ բան, որ կրոնների ժամանակն այսօր արդեն սահմանափակվել է, այսինքն՝ եթե կրոնը նախկինում ամբողջ հասարակության կյանքն էր կանոնավորում, նույնիսկ մարդկանց առօրյան, ապա այսօր կրոնը շատ հստակ տարանջատված է աշխարհիկ կյանքից, այդ թվում` նաև քաղաքական կյանքից, և այն դերը, որն անհրաժեշտ է հավատացյալ մարդկանց, նա կատարում է: Ուրիշ բան, որ կան մարդիկ, ովքեր իրենց համարում են աթեիստներ, և այդ առումով իրենք կրոնի հետ չեն առնչվում»,- նշեց ազգագրագետը:

Ինչ վերաբերում է քրստոնեական աշխարհի հետ մեր շփումներին, ազգագրագետի կարծիքով, աշխարհի հետ շփումները հիմնականում միգուցե թվում է, թե ունեն կրոնական բաղադրիչ, բայց շեշտադրումը կրոնական չէ: Այսինքն՝ մարդիկ ավելի շատ արժեքների վրա են հենվում, քան կրոնական երևույթների: «Քանի որ արևմուտքը արևելքի հետ ունի հակադրություններ ու հակասություններ, և արևելքում հիմնականում մահմեդական աշխարհն է հանդես գալիս, սա արդեն կրոնական բախում չէ, սա արժեքային բախում է` այն իմաստով, որ ուղղակի մարդիկ արխայիզմը և մոդեռնիզմը ներկայացնողներն են»:

Իսկ թե ինչ է տվել քրիստոնեությունը մեզ` որպես էթնոս, Աղասի Թադևոսյանի խոսքերով, ամբողջ խնդիրն այն է, որ մեզ մոտ պատմականորեն այնպես ստացվեց, որ կրոնը և եկեղեցին պետք է տարբերակվեն: «Քրիստոնեությունը` որպես կրոն, կարծում եմ, մեզ իրոք տվել է աշխարհայացքային նոր արժեքներ՝ համեմատած հին ժամանակաշրջանի այլ կրոնների հետ: Հնարավորություն է տվել ազգին զարգանալ առաջին հերթին մշակութայնորեն, որովհետև քրիստոնեությունն իրականում նպաստել է, որ մենք ունենանք գիր, գրականություն, մշակութային այն ժառանգությունը, որով մենք այսօր հպարտանում ենք, և ճիշտ ենք անում, որ հպարտանում ենք»,- ասաց Աղասի Թադևոսյանը:

Սակայն կա կարծիք, որ եկեղեցին մեզ մոտ պատմականորեն, հատկապես որոշ ճակատագրական պահերի, հակազդեցության մեջ է մտել քաղաքական իշխանության հետ` իշխանության շահերից ելնելով, և այդ առումով մենք ունեցել ենք նաև ներքին ինչ-որ տարաձայնություններ, որոնք բերել են երբեմն պառակտման, թուլացման, և որպես ազգ, որը պետք է ունենա պետություն, եկեղեցու կոնսոլիդացնող դերը թույլ է եղել, իսկ որոշ դեպքերում էլ, մասնագետների կարծիքով, նույնիսկ բացասական է եղել. «Բայց մենք պետք է տարբերակենք քրիստոնեությունը և եկեղեցական ինստիտուտը, և ժամանակ առ ժամանակ հասկանանք, որ եկեղեցական ինստիտուտի բացասական դերակատարության հետևանքներն են, որի մասին ընդունված է խոսել, այլ ոչ թե բուն քրիստոնեության»:

Ինչ վերաբերում է այսօր քրիստոնյա լինելուն, Աղասի Թադևոսյանի դիտարկմամբ, քանի որ կրոնական ազգերի ժամանակներն անցել են, մարդիկ կարող են հետևել կրոնին, բայց դա պարտադիր չէ, որ մեր կյանքի բոլոր ոլորտները կառավարի, մտնի մեր կյանք, մտնի մեր արժեքային համակարգեր և ուղղորդի մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում