Նոր տարին սիրային առումով հաջողակ է երգիչ Մարկ Էնթոնիի համար, ով հրապարակայնորեն հայտարարել է իր և վենեսուելացի մոդել Շենոն դե Լիմայի հարաբերությունների մասին:
Նշենք, որ հայտարարությունն արվել է ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ երգչի նախկին կինը `Ջենիֆեր Լոպեսն իր համար նոր տղամարդ է գտել:
People-ը գրում է, որ երգիչը Facebook սոցիալական կայքի իր էջում տեղադրել է իր և դե Լիմայի լուսանկարը, որտեղ նրանք համբուրվում են:
Հիշեցնենք, որ Էնթոնին և Լոպեսը բաժանվել էին անցած ամառ` 7 տարվա ամուսնությունից հետո: Նրանք զույգ երեխաներ ունեն, որոնք փետրվարին կդառնան 4 տարեկան:










































