Այս տարվա սկզբից իրանական ռեալը բավական անկում է գրանցել և մոտ փոխարժեքը 12%-ով նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով 17 հազ. 200 իրանական ռիալի 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Դա առաջին հերթին պայմանավորված է պատժամիջոցներով, որ ընդունվեցին հունվարի 1-ին։ Միևնույն ժամանակ, երեկ եվրոպական երկրները համաձայնություն ձեռք բերեցին, որ արգելք դնեն իրանական նավթի նկատմամբ: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշում կընդունվի հունվարի 30-ին կայանալիք Եվրոպական խորհրդի նստաշրջանի ժամանակ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը կարծիք հայտնեց, որ ազգային արժույթի նման անկումը նշանակում է, որ ներկրվող ապրանքները որոշակի կարժևորվեն, բայց հայկական ապրանքների նկատմամբ մեծ սպառողական անկում չի ակնկալվում. «Արժույթի կոնսոլիդացիայից հետո պահանջարկը նորից կվերականգնվի և ապարանքները կսպառվեն նույն ծավալով: Բայց նման պատժամիջոցները կազդեն Իրանի գանձապետարանի վրա, որովհետև արտարժույթի հոսքի ծավալը կպակասի, ինչը ներքին տնտեսական բարդությունների կարող է հանգեցնել, բայց մեր ապրանքների նկատմամբ իրանական հետաքրքրությունը չի նվազի»:









































