ՀՀ ԱԻ նախարարությունն «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ հունվարի 5-ին, ժամը 23.29-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Երևանի «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա» բժշկական կենտրոնի հիվանդներ, 1975 թ. ծնված Ս. Քրիշյանը, 1972 թ. ծնված Ա. Հովհաննիսյանը և 1981 թ. ծնված Բ. Միրզոյանը:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:








































