Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Սուրբ Ծնունդը եկեղեցում կազդարարվի Ճրագալույցի Սուրբ Պատարագով

Այսօր երեկոյան Հայ Առաքելական եկեղեցին կսկսի տոնել Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Տոնի խորհրդի, պատարագների և նշանակության մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա` Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանի հետ: Նա նշեց, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին:

«Այսօր երեկոյան կատարվում է ճրագալույցի Սուրբ Պատարագը: Ճրագալույց նշանակում է ճրագները վառել, լուցանել, որը կատարվում է Սուրբ Ծնունդից և Հարությունից առաջ, տարին երկու անգամ»,- մեկնաբանեց քահանան` հավելելով, որ Ճրագալույցի Սուրբ Պատարագը տեղի է ունենալու այսօր` ժամը 17.30-ին:

Ինչպես տեղեկացրեց Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը, վաղը 11.00-ին կլինի Սուրբ Ծննդյան պատարագը, իսկ հաջորդ օրը Մեռելոցն է, որի դեպքում կկատարվի Մեռելոցի Սուրբ Պատարագ: Ըստ քահանայի` ծննդյան տոները շարունակվում են ութ օր` մինչև հունվարի 13-ը, մարդիկ ութօրական Քրիստոսին բերում են տաճար անվանակոչության` անունը կնքելով Հիսուս, որը նշանակում է Փրկիչ: «Քրիստոսը ծնվում է ճիշտ 2012 տարի առաջ և 30 տարեկան հասակում սկսում է իր քարոզչությունը, որը գրված է չորս ավետարաններում:

Մենք նաև Քրիստոսից սովորում ենք, թե ինչպես պետք է ճիշտ ապրել: Այսօր երեկոյան ամենքս մեկ մոմ վառած պետք է մեր տուն տանենք, որպեսզի մանուկ Հիսուսը ներս մտնի մեր տները: Ամեն տարի մենք այս հիշատակն ենք կատարում, որպեսզի նորացնենք մեր մեջ մանուկ Քրիստոսին, որպեսզի նաև թարմացնենք մեր հիշողությունը, թե ինչպես պետք է ապրել: Քրիստոսն աշխարհ եկավ մեր բոլորի հոգու փրկության համար»,- մանրամասնեց Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով Մեռելոցի խորհուրդը` նա ասաց, որ տարվա ընթացքում կան հինգ տաղավար տոներ` Սուրբ Ծնունդ, Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Աստվածածնի և Խաչվերաց: Նրա խոսքով, այս սուրբ օրերի հաջորդ օրը եկեղեցում նշված է որպես Մեռելոցի օր: «Եկեղեցում կատարվում է պատարագ, որից հետո մարդիկ գնում են գերեզմանոցներ իրենց ննջեցյալներին այցելության: Նպատակը հետևյալն է. տոնի օրը գալիս ենք եկեղեցի, որպեսզի փառաբանենք Քրիստոսի ծնունդը, հաջորդ օրը գնում ենք գերեզմանոց ոչ թե ողբալու, այլ ավետիսը մեր ննջեցյալներին հայտնելու համար»,- վերլուծեց քահանան:

Անդրադառնալով տոնական սեղաններին` Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանն ասաց, որ վերջին շրջանում սխալմունք է կատարվում: «Մինչև 50-ական թթ. ժողովուրդը պաս էր պահում` պահոց կերակուրներով էր սնվում, իսկ մեծ ուրախությունը կատարվում էր այս օրը, երբ մարդիկ պահոց շրջանից դուրս էին գալիս չամիչով փլավով, ձկով, բանջարեղենով և այլն»,- նշեց քահանան` հավելելով, որ այսօր արդեն մարդիկ կերակուրներից հոգնած են, և դա ավանդույթին խանգարում է, բայց ոչ եկեղեցուն, քանի որ եկեղեցու սպասավորներն այդ ուրախությունն ապրում են:

Նա ասաց. «Այդ ուրախությունը մեր բոլորի հոգիների և սրտերի մեջ է: Կերակուրով ոչինչ չի որոշվում, բայց լավ կլինի, որ քիչ-քիչ կարողանանք ետ վարժվել. ամանորյա սեղանը նորից բերելով պահեցողության և մեծ ուրախությունն ապրենք Քրիստոսի ծննդից հետո»:

Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան սեղանին պետք է լինի չամիչով փլավ, ձուկ, բանջարեղեն և գինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում