Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարին այցելելու է Ռուսաստան, ուր մասնակցելու է ռուս-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստին։
Դավութօղլուն հայտարարել է, որ Մոսկվայում հանդիպելու է ռուսական ղեկավարության հետ և քննարկելու է համաշխարհային քաղաքականության այն հարցերը, որոնք ներկայացնում են երկուստեք հետաքրքրություն։ Դա մասնավորապես վերաբերում է «Արաբական գարնան» ֆոնին Մերձավոր Արևելքում առաջացած իրավիճակին և Իրանի միջուկային ծրագրին։
Դավութօղլուն հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով փետրվարին մեկնելու է ԱՄՆ։ Դավութօղլուն պլանավորել է Վաշինգտոնում քննարկել միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակ։
Դավութօղլուն հիշեցրել է, որ հունվարին Նախիջևանում եռակողմ հանդիպում է ունենալու Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։









































