Լիբիայում վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդ զինյալների միջև տեղի ուենեցած մահացու բախումներից հետո երկրի անցումային կառավարությունն իր անհանգստությունն է հայտնել՝ ասելով, որ եթե երկրի ռազմական ուժերը չվերահսկվեն, հնարավոր է` քաղաքացիական պատերազմ սկսվի:
Ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել-Ջալիլը զգուշացրել է, որ կառավարությունը կարող է դիմել «խիստ միջոցների», քանի որ փորձում է իրեն ենթարկեցնել հազարավոր հակառակորդ ռազմական ուժերի, որոնցից շատերը ձևավորվել են Քադաֆիի դեմ պայքարի ժամանակ և դեռ շարունակում են գործել:
The New York Times-ը հաղորդում է, որ Քադաֆիի մահից հետո մայրաքաղաք Տրիպոլիում զինված բախումները չափազանց հաճախակի են դարձել: Լիբիայի կառավարությունը հույս ուներ մինչև դեկտեմբերի 20-ը զինված խմբերին քաղաքից հեռացնել:








































