Կանադացի ճանապարհորդը կարողացել է ԱՄՆ–ի սահմանն անցնել առանց անձնագրի, քանի որ պաշտոնյաներին է ներկայացրել փաստաթղթի՝ iPad-ում ունեցած սքանավորված տարբերակը:
Մարթին Ռեյխը Կանադայից Ամերիկա գնալիս է եղել, երբ սահմանից կես ժամ հեռավորության վրա հասկացել է, որ տանն է թողել անձնագիրը: 33-ամյա Ռեյխը սահմանային անվտանգության աշխատակցին հայտնել է, որ ընդամենը ցանկանում է իր ամերիկացի ընկերոջ երեխաներին նվերներ տանել և ներկայացրել է իր iPad-ում ունեցած՝ անձնագրի սքանավորված տարբերակը և վարորդական իրավունքը:
Նրան թույլ են տվել անցնել սահմանը՝ մի քանի րոպե iPad-ի նկարն ուսումնասիրելուց հետո: