Yahoo ընկերությունը eBay ծառայության PayPal համակարգի նախագահ Սքոթ Թոմսոնին նշանակել է ընկերության նոր գլխավոր գործադիր տնօրեն: Նա կպարտավորվի վերափոխել Yahoo–ի համացանցային, հիմնական գովազդի բիզնեսը
Նշանակումն արվել է այսօր։ Ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քարոլ Բարթսն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերին, քանի որ չէր կարողացել մեծացնել եկամուտը, և թշնամի ընկերությունները ինչպիսիք են Facebook–ն ու Google–ը, առաջ էին անցել: Yahoo ընկերության ֆինանսների գլխավոր տնօրեն Թիմ Մորսն այս ընթացքում կատարում էր Բարթսի պարտականությունները։
Թոմսոնը կսկսի պաշտոնավարել հունվարի 9-ից:









































