Page Six-ը հաղորդում է, որ Քարդաշյանների ընտանիքը պատրաստվում է հրապարակել իր սեփական ամսագիրը: Ըստ աղբյուրի` Քարդաշյանները գործարք են կնքել American Media ընկերության հետ: Վերջինս Star ամսագրի սեփականատերն է: Հաղորդվում է, որ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին բացասական հրապարակումներն են ներշնչանք հանդիսացել նոր բիզնեսի ստեղծման համար:
Չնայած դեռևս հստակ չէ, թե ինչ տեսք կամ բովանդակություն կունենա ամսագիրը, բայց շատերը կարծում են, որ դա Քարդաշյանների համար մի նոր միջոց կլինի «իրենց սեփական պատմությունները» տարածելու համար, իսկ ոմանք էլ ենթադրում են, որ սա կլինի Քարդաշյանների բլոգի տպագրված տարբերակը:







































