Ֆրանսիայում մահացել է հայտնի բրիտանացի ծաղրանկարիչ Ռոնալդ Սիրլը` Ջոն Լենոնի սիրելի նկարիչը և The New Yorker ամսագրի մշտական հեղինակը:
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Սիրլը մահացել է դեկտեմբերի 30-ին` իր տանը, 92 տարեկանում:
«Նա մահացել է քնի մեջ` շրջապատված երեխաներով և թոռով»,-մեջբերում է պարբերականը նկարչի դստերը` Քեր Սիրլին:
«101 դալմաթինների» առաջին դիսնեյական տարբերակը (1961 թիվ) իրականացվել է Սիրլի ոճով: Նրա ոճն ազդել է նաև Մեթ Գրենինֆի «Սմիսոնները» մուլտֆիլմի վրա: Սակայն Սիրլի առաջին նկարները հրատարակվել են միայն 1946 թվականին, երբ նկարիչը 1942 թվականին Սինգապուրում ճապոնացիների մոտ գերի ընկնելուց հետո կարողացել է վերադառնալ հայրենիք: Նրա զինվորական նկարները նույնպես հրատարակվել են և այժմ պահվում են Լոնդոնի ռազմական թանգարանում:
Պատերազմից հետո Սիրլը դարձել է պրոֆեսիոնալ ծաղրանկարիչ. նրան պատվերներ են տվել բրիտանական Lіfe և Punch, ինչպես նաև ամերիկյան The New Yorker ամսագրերը:
1961 թվականին նկարիչը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ և ապրել է մինչև կյանքի վերջը: