Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2011 թ. նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17,009 գործարք: Դրանց 32.8%-ն իրականացվել է Երևանում, 11.9%-ը՝ Կոտայքում, 7.9%-ը` Արմավիրում, 7.7%-ը՝ Շիրակում, իսկ ամենաքիչ քանակությամբ գործարքներ` 3.4%-ը, կատարվել են Տավուշում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գներն ավելացել են 0.6%-ով՝ 256.7 հազ. դրամից դառնալով 258 հազ. դրամ: 2010 թ. նոյեմբերի համեմատ՝ 2011 թ. նոյեմբերին բնակարանների գները նվազել են 2.7%-ով` 264.9 հազ-ից դառնալով 258 հազ. դրամ:









































