Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի քույր Փարվին Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Դեռևս հայտնի չէ, թե նա որ ճամբարն է ներկայացնելու։
Փարվինը հայտարարել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Նա առաջադրվել է Գերմսար քաղաքից։
Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2012 թվականի մարտի 2-ին։