Friday, 07 06 2024
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը

ԱՄՆ-ում «Տարվա լավագույն ֆիլմ»-ի հաղթողը պարզ կդառնա հունվարի 22-ին

Ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի սև-սպիտակ «Արտիստը» ժապավենը, Սթիվեն Սփիլբերգի «Մարտական նժույգը», Ալեքսանդրա Փեյնի «Ժառանգները» և Թեյթ Թեյլորի «Աղախինը» դրամաները ընդգրկվել են Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի կողմից առաջադրված ֆիլմերի տասնյակի մեջ, որ հավակնում են արժանանալ «Տարվա լավագույն ֆիլմ» կոչմանը:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, գիլդիայի բոլոր ժամանակների ամենահայտնի անդամներն են Ջերի Բրուքհայմերը, Քլինթ Իստվուդը, Ալֆրեդ Հիչքոկը, Ուոլտ Դիսնեյը:

Գիլդիայի կազմում են «Օսկարի» անվանակարգերում բազմիցս առաջադրված այնպիսի անձինք, ինչպիսիք են Սփիլբերգը, Վուդի Ալենը, Դեյվիդ Ֆինչերը, Փեյնը և Բենեթ Միլլերը:

Նրանց կողմից ներկայացված ժապավենները` «Մարտական ձին» (Ս. Սփիլբերգ), «Ժամանակի պահապանը» (Ս. Սկորսեզե), «Կեսգիշերը Փարիզում» (Վ. Ալեն), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (Դ. Ֆինչեր), «Ժառանգները» (Փեյն) և «Մարդը, որը փոխել է ամեն ինչ» (Միլլեր), նույնպես հավակնում են գիլդիայի «Լավագույն ֆիլմ» անվանակարգին:

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթողանակի են հավակնում Սփիլբերգի «Տինտինի արկածները», «Կունգ Ֆու Պանդա», «Ռանգո» և «Կոշկավոր կատուն» ժապավենները:

Այս անվանակարգում պրոդյուսերների կարծիքը գրեթե համընկել է Հոլիվուդի արտասահմանցի լրագրողների ընտրության հետ:

«Վավերագրական ֆիլմեր» անվանակարգում պայքարում են «Բիլ Քենինգեմ Նյու Յորք»-ը, «Նիմ» նախագիծը», «Միությունը» և «Սեննա» ժապավենը, որը պատմում է բրազիլացի հայտնի ավտոարշավորդի մասին:

Ավանդաբար, սուր պայքար է գնում «Լավագույն կատակերգական հեռուստասերիալ» անվանակարգում: Դրանք են՝ «30 ռոք», «Երգչախումբ», «Ամերիկյան ընտանիք», «Մեծ պայթյունի տեսություն», «Զբոսայգիներ ու հանգստյան գոտիներ» սերիալները, որոնք տարիներ շարունակ չեն իջնում ամերիկյան հեռուստաալիքների էկրաններից:

Պրոդյուսերների մրցանակների հաղթողների անունները հայտնի կդառնան հունվարի 22-ին:

Գիլդիայի շատ անդամների կարծիքները կարևոր բարոմետր են համարվում, քանի որ հաճախ համընկնում են Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի անդամների կարծիքի հետ, որոնք շնորհում են «Օսկարը»:

ԱՄՆ-ում հենց պրոդյուսերը և ոչ թե ռեժիսորն է համարվում ֆիլմի կերտման մեջ գլխավոր ֆիգուրը: Այդ պատճառով էլ «Տարվա լավագույն» ֆիլմի հաղթողին որոշում են հենց պրոդյուսերները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում