Մեծ Բրիտանիայում ուժեղ փոթորիկի պատճառով զոհվել է առնվազն 2 մարդ, Անգլիայի և Շոտլանդիայի հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Ինչպես հաղորդում է BBC-ն, 160 կմ ժամ արագությամբ ուժեղ քամու պատճառով վնասվել են էլեկտրալարերը: Իշխանությունների տվյալներով՝ միայն Շոտլանդիայում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 60 հազար մարդ:
Երկրի ճանապարհների վրա աճել է վթարների թիվը. Հորդառատ անձրևների պատճառով նվազել է տեսանելիությունը, իսկ ճանապարհներն արգելափակված են տապալված ծառերով:
Իշխանությունները զգուշացրել են, որ Շոտլանդիայի հյուսիսային շրջաններում և Իռլանդիայում հնարավոր է ձյուն և նոր փոթորիկ:











































