Լոնդոնյան դատարանը որոշում է կայացրել մոտ 20 տարի առաջ` 1993 թ. ռասայական ատելության հողի վրա կատարած սպանության գործով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սևամորթ դեռահաս Ստեֆան Լոուրենսին դանակահարել էին 1993 թ.՝ ավտոբուսի կանգառում: Նրա վրա էր հարձակվել տեղի սպիտակամորթ ավազակների մի խումբ:
Այս սպանությունը մեծ իրարանցում էր առաջացրել բրիտանական հասարակության մեջ:
Սպանության գործով երկու հոգի դատվել են: Նրանք են Դևիդ Նորիսը և Հերի Դոբսոնը: