Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը նոր կառավարություն է նշանակել՝ չափավոր իսլամիստ Աբդելիլախ Բենկիրանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի առաջնորդն է նոր վարչապետը, հաղթանակ էր տարել նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում:
Զանգվածային հակակառավարական ելույթներից հետո սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեցին, որով ընդլայնվեցին խորհրդարանի իրավասությունները:
Կառավարությունը կոալիցիոն է, և դրա մեջ են մտել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:










































