Աֆղանստանի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նվազագույնը 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մի քանի երեխա: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել են երկրի իշխանությունները:
Պայթյունները տեղի են ունեցել մեկը մյուսի հետևից՝ Կանդագար քաղաքի մարդաշատ խաչմերուկի մոտ:
Նվազագույնը յոթ մարդ տեղում զոհվել է, որոնց թվում՝ երեք ոստիկան:
Մինչ այդ մահապարտը մոտեցել է ոստիկանական անցակետին: Երբ նրան փորձել են կանգնեցնել, նա գործի է դրել պայթուցիկ սարքը` սպանելով հինգ մարդու, այդ թվում իրավապահ մարմինների աշխատակիցներին: