Իսրայելի կրեդիտ քարտեր տրամադրող ընկերությունները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի ցանցահենների մի խումբ համացանցում տեղեկություններ է տեղադրել հազարավոր իսրայելցիների կրեդիտ քարտերի մասին:
Ընկերությունները նշում են, որ ցանցահենների հարձակման զոհ է դարձել 400.000 մարդ, մինչդեռ Իսրայելի կենտրոնական բանկը նշում է, որ այդ մարդկանց թիվը հասնում է 15.000-ի:
Visa CAL ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չի կարող հաստատել, որ ցանցահենները Սաուդյան Արաբիայից են:
Ynet լրատվական գործակալությունը հայտնում է որ ցանցահենները հարձակումը որակել են, որպես «ամանորյա նվեր աշխարհին»:
Ընկերությունները հայտնել են, որ կրեդիտ քարտերը, որոնք հարձակման են ենթարկվել, արգելափակվել են և շուտով կփոխարինվեն նորերով:









































