«Շտապօգնություն» ծառայությունն աշխատում է 12-ժամյա ռեժիմով: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց շտապօգնության ծառայության ավագ բժիշկ Կարինե Պողոսյանը` հավելելով, որ դեռ ճշգրիտ տվյալներ չեն կարող տրամադրել:
Նշենք, որ հունվարի 3-ին` ժ. 00.07-ին Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի 17-րդ բնակարանի բնակիչներից ահազանգ է ստացվել շմոլ գազից թունավորման մասին, իսկ հունվարի 2-ին՝ ժ. 08.10-ին, Արարատից տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի հունվարի 2-ին` ժ. 21.30-ի սահմաններում, թունավորումով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 2000 թ. ծնված Գեղամ Հակոբյանը, 1999 թ. ծնված Գագիկ Արտաշյանը և 1999 թ. ծնված Գևորգ Հովհաննիսյանը:











































