The Associated Press-ի փոխանցմամբ՝ Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի (1989-1997) դուստր Ֆաեզեհ Հաշեմին հակակառավարական քարոզարշավի համար դատապարտվել է կեստարյա ազատազրկման։
Բացի այդ, դատարանը նրան արգելել է առաջիկա 5 տարիներին զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել երկրի մշակութային կյանքին կամ էլ ակտիվություն դրսևորել ԶԼՄ-ներում։ Ֆաեզեհը կարող է այդ վճիռը բողոքարկել 20 օրվա ընթացքում։
Նշվում է, որ 2009 թվականի հունիսին Ֆաեզեհը մասնակցել է մի շարք հակակառավարական ելույթների, իսկ 2011 թվականի փետրվարին ձերբակալվել է կարճ ժամանակով։








































