Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին Գլխավոր շտաբի պետերից (2008-2010) պաշտոնաթող բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը հունվարի 5-ին կանչվել է Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարան։
Այնտեղ Բաշբուղը կասկածյալի կարգավիճակով ցուցմունքներ է տալու «Արմատականության դեմ պայքարի գործողությունների պլանի» գործի շրջանակներում։ Բաշբուղին կասկածում են իր պարտականությունների գերազանցման ու չարաշահման մեջ։








































