Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մի շարք անդամներ՝ ներառյալ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, պաշտոնապես ողջունել են ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամի դերում Ադրբեջանի գործունեության սկիզբը։
ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ի նիստը տեղի է ունենալու հունվարի 4-ին։ Դրանում հիմնական քննարկման առարկա են հանդիսանալու Սիրիայում գրանցվող բախումներն ու Իրանի միջուկային ծրագիրը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ է ընտրվել նախորդ տարվա հոկտեմբերի վերջերին և իր գործունեությունը երկու տարով սկսել է հունվարի 1-ից։








































