The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեկ Ստամբուլում ընդունել է Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի կառավարության ղեկավար Իսմայիլ Հաննիային։ Այդ դռնփակ հանդիպումը տևել է 2.5 ժամ։
Հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ «ՀԱՄԱՍ»-ը պետք է դառնա մերձավորարևելյան հակամարտության ամեն տիպի վերջնական կարգավորման մասնիկը։ Բացի այդ, կողմերը քննադատել են Արևելյան Երուսաղեմում Իսրայելի վարած քաղաքականությունը, որն ուղղված է տեղի արաբների աստիճանական վտարմանը։








































