Apple ընկերությունը հունվարի վերջին միջոցառում կանցկացի մամուլի համար: Այս մասին հայտնում է All Things Digital բլոգը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը:
Միջոցառումը տեղի կունենա Նյու 3որքում: Թեման առայժմ հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ լրագրողների առաջ ելույթ կունենա ընկերության փոխնախագահ Էդդի Քյուն:
Քանի որ Քյուի վերահսկողության տակ է գտնվում App Store-ը, iTunes երաժշտական խանութը և iBookstore-ը, ակնկալվում է, որ ելույթը կլինի հենց այդ ծառայությունների մասին: Քիչ հավանական է, որ Apple-ը կներկայացնի նոր սարք:
TechCrunch տեխնոբլոգը նույնպես, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաստատել է, որ միջոցառումը տեղի կունենա հունվարին, և հանդիպման թեման կլինեն էլեկտրոնային գրքերը և հրատարակչական բիզնեսը:
Ավանդույթի համաձայն՝ Apple-ն իր միջոցառումների համար հրավեր է ուղարկում նախանշված ժամկետից 8-10 օր առաջ: Իսկ մինչ այդ սպասվող հանդիպման բոլոր մանրամասները գաղտնի են պահվում:
Սպասվում է, որ 2012 թ. առաջին կեսին Apple-ը կներկայացնի երրորդ սերնդի iPad պլանշետները: Բացի այդ, որոշ տեղեկություններով՝ այս տարի կթողարկվի նոր սարք՝ Apple TV: Ենթադրաբար դա կլինի ձայնային կառավարմամբ հեռուստացույց:









































