Խաղողագործության և գինեգործության ճյուղը կամաց-կամաց անկախ է դառնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց, որ սուբյեկտիվ գործոնները վերանում են, խանգարող մարդիկ արդեն էլ չեն ուզում խանգարել, կամ այնքան են հարստացել, որ խանգարելու կարիք չկա:
«2012 թվականը օբյեկտիվ զարգացումների խորացման տարի կլինի: Առավելս ևս՝ եթե հաեմատում ենք 10 տարի առաջվա հետ, ճյուղը կախված էր առնվազն 2-3 հոգու կամքից, 2011թ. դա չնկատվեց»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նոր տարում մաղթելով առատ բերք և բարի ու արդար գինի:









































