Ճապոնիայում Իզու կղզում 2Օ12 թ. առաջին օրը գրանցվել է ուժգին երկրաշարժ՝ 7 մագնիտուտ հզորությամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Տոկիոյից 48Օ կմ հեռավորության և գետի մակերևույթից 371 կմ խորության վրա։ Երկրաբանները վստահեցրել են, որ ցունամիի վտանգ չկա։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի հյուսիս արևելյան հատվածում 2011թ. մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած հզոր ցունամիի հետևանքով զոհվել էր 2Օ հազար մարդ։








































