Թող որ այս տարի ազատվենք կեղծիքներից: «Առաջին լրատվական»-ին իր ամանորյա բարեմաղթանքը հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ արդեն մի քանի տարի է` հանրությանը նույն ցանկությունն է մաղթում:
«Ցանկանում եմ, որ կեղծիքը և սուտը մեր կյանքում, ինչքան հնարավոր է, քիչ լինեն, որովհետև առանց այդ կեղծիքից ազատվելու մենք չենք կարողանա առողջ հասարակություն ունենալ»,- մաղթեց Բ. Նավասարդյանը:









































