Saturday, 04 05 2024
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Զրույց «Մեղավորների» հետ (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցներն են «Մեղավորները» ֆիլմում Ջորջի դերակատար` Խաչատուր Հունանյանը, Մայքի դերակատար` Դավիթ Ավետիսյանը, և Շահենի կերպարը մարմնավորված` Շահեն Բադալյանը: 

-Դուք ֆիլմի շարժիչ ուժն եք, գլխավոր դերակատարներն եք և, լինելով մեծ հաշվով ոչ պրոֆեսիոնալ, անփորձ դերասաններ, լավագույնս կարողացել եք մարմնավորել այն կերպարները, որոնք կինոյում ներկայացնում եք։ Դուք շատ արագ հասցրեցիք սիրված դառնալ Լոս Անջելեսում, նաև երիտասարդության շրջանում՝ հայրենիքում, որտեղ ցուցադրվում էր ֆիլմը։ Ֆիլմը կոչվում է «Մեղավորները». ես ուզում եմ հասկանալ ի՞նչ է մեղքը և ինչո՞ւ որոշեցիք դառնալ «մեղավոր»:

Խաչատուր Հունանյան – Նախ՝ սցենարիստը մեզ դարձրեց «մեղավոր», սկսենք այդտեղից, հետո հույսը դրել էին մեզ վրա, թե մենք ոնց կմարմնավորենք այդ կերպարները, բայց ստացվեց։ Իմ դեպքում` Ջորջի դեպքում, ստացվեց, որովհետև ամենազզվելի կերպարն էր, որից սկզբում նախ զզվում էի, որը կարող էր մարդ սպանել: Այսինքն, այս ամենը նաև քարոզ էր ժողովրդին ու մեր մանուկներին, որոնք նաև սիրել են այս կերպարը, բայց պետք չի կրկնօրինակել: Ինձ թվում է՝ վերջին էպիզոդներում պարզվեց, թե ինչ արեց սկզբում, ինչ ստացավ հետո, մենք յուրաքանչյուրս էլ ինչ-որ բան, որ անում ենք` վերջում մի բան ստացվում է: Վերջը լավ չէր Ջորջի համար, որովհետև կորցրեց շատ բան, իսկ կյանքում մեղքի տակ մնալը, Աստվածաշնչին չհետևելը շատ վատ բան է՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ: Ինձ թվում է՝ մեր գործը ավելի դաստիարակչական էր:

-Դավիթ, ինչու՞ որոշեցիր դառնալ «մեղավոր»:

Դավիթ Ավետիսյան-Չէի ասի, որ դարձել եմ մեղավոր, պարզապես ստացա հնարավորություն խաղալ այս սերիալում` որպես նոր սկսող դերասան:

-Եվ ի՞նչ է մեղքը քեզ համար:

Դավիթ Ավետիսյան-Գիտե՞ք, ամեն մարդ զգում է, որ ինքը սխալ բան է անում՝ փոքր երեխաներից մինչև հասակովը:

-Շահեն, դուք մեղավորներից գլխավորն եք:

Շահեն Բադալյան-Իմ կերպարը, ագահ մարդու կերպարն է, որը չի կշտանում, անընդհատ իր հաջողությունները տեսնում է ուրիշի դժբախտության մեջ: Դրանից ավելի ծանր մեղք չկա մեր օրերում:

-Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգներում նկարահանված խոշոր պրոյեկտները հարուստ են քրեական տարրերով: Հասարակությունն այսօր սիրում է քրեական բարքեր նկարագրող ֆիլմեր դիտել, և ռեյտինգին տրվելով` կարելի է նաև այսպես թույլ տալ տևական ժամանակ արտադրել «քրեական» ֆիլմե՞ր, որտեղ հայ համայնքն է ներկայացվում, բայց ամբողջապես քրեական լույսի ներքո: Չե՞ք կարծում, որ բացասականը շատ է, քանի որ նա քրեական բարքեր է գեներացնում, քրեական բարքեր է քարոզում և մեծ հաշվով` դաստիարակչական խնդիրը մնում է չլուծված։ Այն երիտասարդները, որոնք ցանկանում են ձեզ նմանվել, նրանց դեպի ավելի լավ, ազնիվ կյանք չեք մղում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

Խաչատուր Հունանյան-Նախ ասեմ, որ ասացիք անփորձ ենք, ես չորսուկես տարի սովորել եմ Beverly hills art-ում, որը և՛ թատրոն է, և՛ դպրոց՝ անգլերեն լեզվով: Այդտեղ սովորել են Ալ Պաչինոն, Մեգ Ռայենը: Ես ունեցել եմ մոտ 32 ներկայացում: Փորձն ունեմ, տարբերում եմ կինոն կյանքից, և ես կուզենայի, որ մեր հայ ազգը տարբերեր կինոն կյանքից: Այս ֆիլմերն ուղղակի ֆիլմեր են։ Կան ֆիլմեր, որոնք ունեն ճշմարտություն՝ կյանքի հետ կապված, բայց, այո, չունեն դաստիարակչական իմաստ և ավելի են դրդում մարդկանց գնալ վատ քայլերի, երեխաները կրկնում են ֆիլմի դրվագները, ասում են` «Որոգայթ» ֆիլմի նմանությամբ… Չգիտեմ, դա շատ վատ է, մարդիկ տարվում են դրանով:

-Իսկ կյանքում ձեր մարմնավորած կերպարների հետ ի՞նչ կապ ունեք:
Խաչատուր Հունանյան-Այդ հարցը մի 2000 հոգի տվել է, թե`«ինչքանով ես Ջորջի կերպարին նման»… Ասեմ` դա ուղղակի կերպար է, եթե ես կարողացել եմ այդ կերպարն այդպես ստեղծել, ուրեմն կայացած եմ որպես դերասան, կերպար, որը մարդիկ սիրել, նայել են, բայց ոչ մի կապ չունեմ այդ կերպարի հետ: Ինչ որ սցենարով է գրված եղել` իմ անձնական կյանքի հետ ընդհանրապես կապ չունի: Բայց խոսակցականը` ժարգոնը, կատակները, որոնք մարդիկ շատ են սիրել, երեխաներ, որոնք խոսում են այնպես, ինչպես այդ ֆիլմում ենք խոսել` դա ինձ շատ ուրախացնում է, բայց դա իմ առօրյա խոսակցականը չի: Բայց նմանություն, որ ես ընդունակ եմ մարդ սպանել, թմրանյութերի հետ կարող եմ կապ ունենալ, ընկերոջս մոր հետ կարող եմ Լաս Վեգաս գնալ և այլն` դա չի կարող լինել, որովհետև մենք հայ ենք, և իմ մեջ թասիբ կա` որպես հայ: Մյուս պրոյեկտում ես հնարավոր է խաղամ դաշնակահարի դեր: Ինչպես Բեզրուկովը` «Բրիգադայում» խաղաց կրիմինալի դեր, հետո խաղաց ուրիշ դերում, որ ասեցինք` «Օh my God»: 

-Պուշկին խաղաց:

-Այո, Պուշկին խաղաց…

-Շահեն, ի՞նչ կապ ունես քո մարմնավորած կերպարի հետ:

Շահեն Բադալյան -Ջորջը ճիշտ ասեց, սցենարդ գրում են, խաղում ես, հետագայում դառնում է սովորություն: Ես չէի ասի, թե շատ դերասանություն եմ արել, ոնց կամ` այդպես նկարվել եմ: Բայց իմ կերպարը հիմնականում ինձ դուր է գալիս, մի քանի բան դուրս չի գալիս, բայց որպես տղա, որպես` իր ուզածներին հասած, ինձ դուր է գալիս այդ կերպարը: Մի քանի բացասականը` սպանություն բնական է, որ դուր չի եկել:

-Իսկ պրոյեկտը շարունակելու մտադրություններ կա՞ն:

Շահեն Բադալյան -Ճիշտն ասած՝ կա, բայց դեռ չգիտեն` երբ, ոնց, բայց որ կլինի` հաստատ, դեռ չգիտեն, բայց շուտով կիմանան մարդիկ` ինչ է լինելու:

-Դուք այստեղ այլ զգացողություններ ունեք, Հայաստանում այլ զգացողություններ ունեն։ Ինչքանո՞վ եք տեղյակ Հայաստանի ներկա իրերի դրությանը, որում մեր ժողովուրդն ապրում և սպառում է ձեր ֆիլմը, դուք ի՞նչ եք մտածում ընդհանրապես: 

Խաչատուր Հունանյան-Ճիշտ են ասում, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Շատ արձագանքներ են գալիս, իմ ծնողներն ապրում են Հայաստանում, ես այստեղ բարեկամական կապ չունեմ այստեղ, վերջերս իմացել ենք, որ ես ու Շահենը բարեկամներ ենք, շատ հետաքրքիր է, մամաս զանգեց, պարզվեց, որ մենք բարեկամներ ենք: Բնական է, որ մեզ այնտեղ ավելի շատ են սպասում, որովհետև մենք հեռու ենք: Ես երբ Հայաստանում էի` Ամերիկան շատ քաղցր տեղ էր թվում, բայց հենց գալիս ես՝ այն չի, ինչ որ դու պատկերացնում էիր: Եղել են մեկ-երկու առաջարկ Հայաստանից, բայց որ այստեղ գործեր ունենք` չենք կարողացել գնալ, բայց ինձ թվում է կլինի: Ծրագրերը լինում են այն ժամանակ, երբ որ դու Հայաստանում ես լինում: Ինձ թվում է, եթե գնանք Հայաստան, տեղում ինչ-որ մտքեր կծնվեն:

-Ձեր հիմնական սպառողը, հասցեատերը երիտասարդությունն է: Արդեն Նոր Տարի ենք մուտք գործել, արդեն 2012 թվականն է: Որպես այդ ֆիլմի գլխավոր դերակատարներ և կերպարներ, որոնց մեր երիտասարդները ցանկանում են նմանվել` ի՞նչ ուղերձ ունեք Միացյալ Նահանգներից նրանց հղելու:

Խաչատուր Հունանյան– Նախ շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ ամենայն բարիք, շաբլոն խոսքեր է, բայց ասում եմ, որովհետև միշտ դա ենք ասում: Ամեն վատ բան, որ լինում է` ֆիլմերում լինի, թե իրական կյանքում՝ չլինի: Որքան հնարավոր է, թող մեր երիտասարդները լինեն բարի: Կռիվ, վեճ, և այլն, դրանից ոչ ոք ոչինչ չի շահում: Դա է իմ ուղերձը` Ջորջին չնմանվեն, թող Մայքին նմանվեն:

Դավիթ Ավետիսյան-Ինձ թվում է՝ երիտասարդները պետք է ներել իմանան, ներեն և սիրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում