ԱՄՆ-ում սուրբծննդյան բացիկը 61 տարվա ընթացքում ճանապարհորդել է մեկ հասցեատիրոջից մյուս հասցեատիրոջը: Ինչպես հաղրոդում է Associated Press գործակալությունը, այսուհետ բացիկը «հանգստի է անցնելու» և այլևս ոչ մի տեղի չի գնալու:
Առաջին անգամ այն ճանապարհ է ընկել 1950 թկականին: Այդ ժամանակ Տեխասի բնակիչ Էքեր Հենքսը այն ուղարկել է իր ընկերոջը` Լի Քելին: Սակայն մեկ տարի անց Հենքսն այն հետ է ստացել: Այսպես ընկերները սկիզբ են դրել բացիկը իրար փոխադարձ ուղարկելու ավանդույթին: Ընդ որում, ամեն տարի ընկերները բացիկն ուղարկում էին տարբեր վայրերից:
Բացիկն իրար ուղարկելու ավանդույթը պահպանվել էր նաև Քելիի մահից հետո: Հենսքին տոնական շնորհավորանք էր ուղարկում Քելիի այրին: Սակայն այժմ նամակագրությունն ընդհատվել է: Վերջերս Հենքսը նամակ էր ստացել, որտեղ նշված էր, որ հասցեատերն այլևս չի բնակվում այդ տանը: 89-ամյա տղամարդու կարծիքով՝ իր ընկերոջ այրին տեղափոխվել է ծերերի տուն:








































