«Այս տարին էլ անցավ, բայց մի՞թե անցավ», -անցնող տարվա համար այսպես արտահայտվեց դերասան Ազատ Գասպարյանը: Դերասանը`որպես տարվա ձեռքբերում, առնաձնացրեց շախմատի օլիմպիադայի հաղթանակը, նաև քաղաքական դիրքորոշումը, որը նրա խոսքերով, նախագահի շնորհիվ կայուն է, արվեստի բնագավառում մի փոքր տեղաշարժը, հեռուստատեսության գունավոր աշտարակը, որը քաղաքին և երեխաներին ուրախություն Է պատճառում:
«Շնորհավորում եմ բոլոր այն հայերի նոր տարին, ովքեր նախևառաջ հայրենիքի, մերձավորի մասին են մտածում, նոր իրենց», -նշեց Ազատ Գասպարյանը` ցանկանալով, որ եկող տարի ամեն հայ, ինչպես ասել է զորավար Անդրանիկը, նախ մտածի ազգին մի որևէ բանով օգուտ տալու մասին, մեր թե’ դրսի, թե’ ներսի պարտքերը մարելու, մեր լրագրողները միայն լավ բաների մասին գրեն և , ընտրարշավի մասնակիցների, կուսակցականների հարաբերությունները մի քիչ ավելի մարդավարի լինեն»:








































