Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Ուզում եմ, որ այս ցուտ ձմեռը շատ ավելի վաղ ավարտվի ու մարդկանց սրտերում ջերմություն լինի, սեր լինի ու լիություն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամանորյա նման բարեմաղթանք հնչեցրեց երգչուհի Արմինկան:
«Ես շատ եմ ուզում, որ մեր ժողովուրդը լավ ապրի: Վատ ապրելու հետևանքով, չեմ վախենում այս խոսքն ասել, որ մեր ազգը դեգրադացվում է:
Հենց դրա համար եմ ուզում, որ մարդիկ շատ ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն»,- ընդգծեց երգչուհին:









































