Վիշապի տարուց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ակնկալում է էապես բարելավել տրանսպոտի ոլորտը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դա առաջին հերթին վերաբերում է փոխադրումներին: Նախարարը կարևորեց Հյուսիս-հարավ ճանապարհի, Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի շինարարությունների մեկնարկը, նաև հույս ունի ձեռնամուխ լինել Հյուսիս-հարավ երկաթգծի շինարարությանը, ինչպես նաև ունենալ որակով կապ, սկսել թվային հեռուստատեսության գծով աշխատանքները և այլն:
«Բոլոր մեր ծրագրերի իրականացումը կարևորում եմ, այնպես չի, որ մեկը մի քիչ պակաս կարևոր է, մյուսն՝ ավելի շատ կարևոր: Խնդիրները շատ են, ֆինանսական միջոցները՝ մի քիչ քիչ: Եթե մեր ցանկությունները հնարավորությունների հետ համընկնեն, ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Մ. Վարդանյանը:









































