ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, կարևորելով կայուն զարգացման համար էներգետիկայի նշանակությունը, 2012 թվականը հայտարարել է կայուն էներգետիկայի միջազգային տարի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնում:
Ասամբլեան կոչ է արել իր բոլոր անդամ երկրներին բարձրացնել ժամանակակից էլեկտրամատակարարման հետ կապված հարցերի կարևորության գիտակցման մակարդակը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս պահին աշխարհում 1.4 մլն մարդ մինչ այժմ չի կարողանում օգտվել էներգիայի ժամանակակից աղբյուրներից:








































