2010թ. համեմատ 2011-ին գյուղատնտեսության ոլորտում մի փոքր առաջընթաց կա՝ հաշվի առնելով հացազգիների ոլորտում գրանցված հաջողությունը: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ին փաստեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, ունենք նահանջ անասնապահության, ձվի արտադրության մեջ:
Ամեն դեպքում Բերբերյանը վստահություն հայտնեց, որ 2012թ.-ին գյուղացին կհաղթի. «Ինչ էլ մեզ անեն, երեկ եղել ենք գյուղացու կողքին, այսօր էլ, վաղն էլ կլինենք: Ոչ մեկից չենք վախենում: Դե որ իրար հետ ենք, հաստատ գյուղացին կհաղթի: Հաղթանակներ եմ ցանկանում գյուղացուն»:









































