Շատ լավ տարի էր այն առումով, որ նորից նոր ներկայացում`«Շեղշե լա Ֆամը» բեմադրեցի, հյուրախաղերով հանդես եկա Միացյալ Նահանգներում «Դոն Ժուան AVIA»-ով:
Հուսով եմ` մյուս տաի ևս բուռն աշխատանքայյին տարի կլինի ու ժողովուրդը հանարվորություն կունենա գնալ թատրոն, իսկ դա քիչ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով անցնող տարվա ձեռքբերումների ու հաջողությունների մասին, ասաց դերասան Նարեկ Դուրյանը:
Նրա խոսքով`մեկուկես ամիս հաջողությամբ ներկայացումներով հանդես գալուց հետո վերադարձել է Երևան ու շարունակում է նորից ներկայացումներ խաղալ:
«Սրահները Փառք Աստծո, լիքն են, մարդիկ գալիս են և արվեստագետի համար ավելի մեծ հաճույք չի կարող լինել, քանի լիքը դահլիճները: Դրանից ավելի լավ ի՞նչ կարող է լինել»,- նշեց դերասանը, թեև մարդիկ այսօր շատ հոգսեր ունեն, դրամական խնդիրների առաջ են կանգնած:
Հարցին` արդյո՞ք դա պայմանավորված չէ Նարեկ Դուրյան արվեստագետի անձով, վերջինս պատասխանեց` գուցե և այդպես է:









































