Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը ապացուցեց` ժողովրդի վստահությունը ինքը բացարձակապես չի վայելում և «կոմպրադորական» կապիտալի քաղաքական գործամոլների կառավարություն է:
Գլխավոր մարքսիստն ասաց,որ կառավարության ձախողումների սլաքն ինքն ուղղում է վարչապետին և Տիգրան Սարգսյանին հայտարարում է «պերսոնա նոն գրատա»: Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը նա համարում է նախընտրական տարվա գործունեություն: Դավիթ Հակոբյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու, իսկ 2013թվականին կմասնակցի նախագահական ընտրություններին` տորիչերյան դատարկությունը լցնելու համար: