«Ալ-Կաիդա»-ի ղեկավարությունը փորձառու գրոհայիններ է ուղարկել Լիբիա` այդ երկրում իր ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հեռուստաընկերության աղբյուրները հայտնում են, որ «Ալ-Կաիդա»-ի ներկայիս առաջնորդ Այման Զավախարին անձամբ Լիբիա է ուղարկել ամենափորձառու գրոհայիններից մեկին այն ժամանակ, երբ Քադաֆին կորցնում էր երկրի հանդեպ ունեցած վերահսկողությունը:
«Ալ-Կաիդա»-ի անդամներից մեկը ձերբակալվել է Լիբիա գնալու ճանապարհին: Թե երբ է դա տեղի ունեցել, հեռուստաալիքը չի հայտնում:







































