Չինաստանի առողջապահական մարմինները հաղորդում են մարդու վարակման մասին մի վիրուսով, որը շատ նման է թռչնի գրիպին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
39-ամյա տղամարդը հիվանդանոց է բերվել Շենժեն քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Նրա մոտ եղել են թոքաբորբի նշաններ:
Թռչնի գրիպի ստուգման նախնական տվյալները տվել են դրական պատասխան:
Նախորդ շաբաթ Հոնկոնգի կառավարությունը տագնապ էր հայտարարել այն բանից հետո, երբ թռչնի գրիպը հայտնաբերվել էր սատկած հավի արյան մեջ:







































