Չիլիի իշխանությունները զբոսաշրջիկների համար փակել են երկրի առավել հայտնի վայրերից մեկը, ուր միշտ այցելում են արտասահմանցիները: Դա հարավում տեղակայված Տորես դել-Պայնե զբոսայգին է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պատճառ են հանդիսացել անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են զբոսայգու 85 քառակուսի կիլոմետր տարածք: Այնտեղից էվակուացվել են հարյուրավոր մարդիկ:
Չիլիի նախագահ Սեբաստիան Պնյերան հայտարարել է, որ կրակի դեմ պայքարը կարող է շարունակվել մի քանի շաբաթ:








































