ԱՄՆ-ի բնակիչները գալիք տարում, չնայած ճգնաժամի առկայությանը, պատրաստվում են մեծ գումարներ ծախսել ճամփորդության վրա և այցելել երկրներ, որոնք հեռու են ԱՄՆ-ից: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, վկայում են տուրիստական ընկերությունների կատարած սոցհարցումները:
Տուրիստական ընկերությունների ավելի քան 90 տոկոսը հայտարարել են, որ իրենց հաճախորդները 2012 թ ճամփորդության համար ավելի շատ գումար կծախսեն, քան 2011 թ.: Ամենանախընտրելի վայրերն ամերիկացիների համար Կարիբյան կղզիներն են և մեքսիկական Կանկունը:
20 առավել նախընտրելի քաղաքների ցուցակում են հայտնվել Հռոմը, Լոնդոնը, Ամստերդամը, Հոնկոնգը և Սիդնեյը:
Երկրի ներսում այցելելու համար ամենացանկալի վայրը շարունակում է մնալ Լաս Վեգասը:










































