Բահրեյնում հազարավոր շիաներ մասնակցել են ցույցի և պահանջել կառավարության հրաժարականը: Ցույցի մասնակիցները երթով անցել են վեց կիլոմետր Մանամայի փողոցներով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ցուցարարները պահանջել են դատել ոստիկաններին, ովքեր կապ ունեն ավելի քան 30 մարդու սպանության հետ: Նրանք սպանվել են փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հակակառավարական ելույթների ժամանակ:
Ցույցերը Բահրեյնում սկսվել են փետրվարի կեսերին: Իրավիճակը երկրում կայունացվեց միայն մարտի վերջին, երբ երկիր մտան սաուդյան տանկերը:









































